Հասարակություն
«Ախալցիխեի բերդում» տոմսերի գինը թանկացել է
«Ախալցիխեի բերդի» վարչակազմը վերանայել է համալիր մուտք գործելու համար նախատեսված տոմսերի արժեքը: 2020 թվականի Փետրվարի 10-ից, չափահաս այցելուների համար տոմսը մեկ լարիով կթաանկանա: Համալիր մտնելու համար, ինչպես Վրաստանի, այնպես էլ օտար երկրի քաղաքացիները ստիպված կլինեն վեց լարի փոխարեն վճարել 7 լարի: Ուսանողները կրկին կվճարեն 3 լարի, աշակերտները՝ 2:
Վարչակազմի տեղեկության համաձայն, Էքսկուրսիաների ուղեցույցի գները չեն փոխվել:
- Էքսկուրսիաների ուղեցույցի ծառայությունը 5 այցելուի համար վրաց լեզվով - 10 լարի;
- Հինգից շատ այցելուների համար - 20 լարի;
- Օտար լեզվով հինգ այցելուի համար - 20 լարի;
- Իսկ հինգից ավելի - 30 լարի;
Այն դեպքում, երբ ներկայացնեն համապատասխան վկայական, քաղաքացիների հետևյալ կատեգորիաները անվճար կմտնեն համալիր.
- -ICOM - ի անդամները;
- Վրաստանի և Երկրի մասշտաբով բոլոր թանգարանների աշխատակիցները;
- Մինչև 6 տարեկան երեխաները;
- Սոցիալապես անապահով անձինք;
- Սահմանափակ հնարավորություններով մարիդկ;
- Պատերազմի վետերանները:
გააზიარეთ :