Առաջիկա օրերի եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ։ Հունիսի 10-ին և 11-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 23 և 24, գիշերը երկու օրն էլ սպասվում է 14 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20 և 19, գիշերը՝ 11 և 9, օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 17, գիշերը՝ 10 և 8 աստիճան տաքություն։