Ռուսաստանը նվազեցնում է ցորենի արտահանման մաքսատուրքերը
ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 1 տոննա ցորենի արտահանման մաքսատուրքը կսահմանվի 4719,4 ռուբլի՝ ներկայիս 4766,3 ռուբլու փոխարեն, որը գործում է մինչև դեկտեմբերի 20-ը։
Գարու սակագինը 3870,6 ռուբլուց կհասնի 3977,6 ռուբլու, եգիպտացորենի սակագինը 1289,4-ից կնվազի 1174,6 ռուբլու։
Նոր դրույքաչափերը կգործեն հունվարի 24-ից։
Արտահանման հարկը հիմնված է ապրանքների ինդիկատիվ գների վրա, որը կազմում է 309,5 դոլար ցորենի մեկ տոննայի դիմաց (ներկայիս 311,1 դոլարի փոխարեն), գարու համար՝ 278,4 դոլար (276,8 դոլար), եգիպտացորենի համար՝ 221,4 դոլար (224,2 դոլար)։
2022 թվականի հուլիսի 6-ից արտահանման մաքսատուրքը հաշվարկվելու է ռուբլով, քանի որ 2022 թվականի հունիսի 30-ին կառավարությունը որոշում է կայացրել մաքսատուրքը դոլարից ռուբլու փոխանցելու մասին։
Ռուսաստանը հացահատիկի արտահանման մաքսատուրք է սահմանել 2021 թվականի հունիսի 2-ից։ Այն բխում է շաբաթական ինդիկատիվ գներից, որոնք հիմնված են Մոսկվայի բորսայում գրանցված արտահանման պայմանագրերի գների վրա։