Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ունենալ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը, որի հետ ես բազմիցս խոսել եմ նույնիսկ նախքան ճգնաժամը թեժ փուլ անցնելը, նույնիսկ այն ժամանակ, մինչ այս իրադարձությունները, խոսում էին համեմատաբար մեղմ, բայց դեռ խոսում էին այն մասին, որ Ուկրաինան պետք է միջուկային զենք ունենա։ Նման սպառնալիքը համապատասխան արձագանք կառաջացնի Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ես կարող եմ ուղղակիորեն ասել՝ Ռուսաստանը դա թույլ չի տա ոչ մի դեպքում»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, խոսելով Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորմանը մասնակցելու հնարավորության մասին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, եթե կողմերը շահագրգռված լինեն դրանում։
Եթե հակամարտող կողմերը շահագրգռված են, մենք պատրաստ ենք բացարձակ անկեղծորեն մասնակցել՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ինքը չի մասնակցի Բրազիլիայում ծրագրված «Մեծ դասակի» (G20) գագաթնաժողովին՝ միջոցառումը չխաթարելու համար։