Վլադիմիր Պուտինը գոհ է Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է «Վրացական երազանքի» կառավարության քայլերից և ասում է, որ «զարմացել է» այն «քաջությունից», որով Վրաստանի կառավարությունը փորձել է պաշտպանել «ռուսական օրենքը»։ Տեղեկությունը հաղորդում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։
«Երբ սկսվեցին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ես, ճիշտն ասած, զարմանքով էի դիտում և հետևում այս ամենին։ Մենք նրանց, Վրաստանի ղեկավարության հետ հարաբերություններ չունենք։ Բայց ես ուղղակի ապշեցի նրանց խիզախությունից և բնավորությունից, որը նրանք դրսևորեցին դիրքորոշումը պաշտպանելու համար, հիմա էլ չեմ գնահատի այս դիրքորոշումը»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ Պուտինը կրկնում է, որ իբր Ռուսաստանը չի խառնվում Վրաստանի ներքին գործերին։