Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելն առանց Ուկրաինայի «շատ վտանգավոր կլինի»։
Ինչպես նշել է Զելենսկին, «Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել հրադադարի բանակցություններին կամ դիտարկել որևէ զիջում, ինչը Կրեմլը մեկնաբանում է որպես կորուստ այն ժամանակ, երբ իր ուժերն առավելություն ունեն մարտի դաշտում»։
Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի էներգետիկ և բանկային համակարգերի դեմ և աջակցելով ուկրաինացի զինվորականներին։
«Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին։