Տնտեսություն
Թանկացումներ փետրվարին. Ո՞ր ապրանքն է ամենաշատը թանկացել
2023 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,1 տոկոս։ Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա 2023 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այդ ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ներկայացնում ենք 10 պարենային ապրանքներ, որոնք վերջին մեկ ամսում թանկացել են ամենաշատը.
- Սոխ- 118.4%-ով
- Եգիպտացորենի ալյուր -79.6%-ով
- Կարտոֆիլ- 56.9%-ով
- Թխվածք - 40.8%-ով
- Կանաչ լոբի - 38.3%-ով
- Ձմերուկ- 36.8%-ով
- Խտացրած կաթ - 130.8%-ով
- Վաֆլի կրեմով - 30.5%-ով
- Տոմատի մածուկ - 29.1%-ով
- Մանանեխ- 27. 4%-ով
Տարածեք :