Ախալցիխեի շրջանային դատարանի նախկին դատավորին Վրաստանի խորհրդարանը հունիսի 27-ին ընտրեց գերագույն դատարանի դատավորի պաշտոնում երեք այլ թեկնածուի հետ միասին: Գոչա Ջեիրանաշվիլին ստացավ 78 պատգամավորի աջակցությունը: Նոր պաշտոնում նա կսկսի իր գործունեությունը հոկտեմբերի 18-ից:
«Ինձ համար մեծ պատիվ է կանգնել Վրաստանի խորհրդարանի առաջ և մասնակցել այն մեծ ազգային գործին, որը կոչվում է գերագույն դատարանի համալրում, որտեղ Վրաստանի խորհրդարանն ունի մեծ դեր, գերագույն դատարանի անկախության և անաչառության պահպանման և ամրապնդման նպատակով:
Այսօրվա ընթացակարգը, կարծում եմ, հատկապես հաջողված է, և ես համարում եմ, որ այսօր Վրաստանի գերագույն դատարանը համալրված է այնպիսի կադրերով, որոնց Վրաստանի խորհրդարանն ու, իհարկե, Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդը ներկայացրել են, որոնք մեծ դեր են կատարում Վրաստանի արդարադատության համակարգում»,- հայտարարել է Գոչա Ջեիրանաշվիլին հարցազրույցի սկզբում:
Խորհրդարանի իրավական հարցերի կոմիտեն հունիսի 20-ին հրապարակայնորեն լսեց Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից ներկայացված Վրաստանի գերագույն դատարանի դատավորության թեկնածուներին, այդ թվում՝ Գոչա Ջեիրանաշվիլիին:
Գոչա Ջեիրանաշվիլին գերագույն դատարանի դատավորության թեկնածուների թվում էր նաև 2019 թվականին, սակայն այն ժամանակ նրա թեկնածությունը չաջակցեցին:
Գոչա Ջեիրանաշվիլին 9 տարի գլխավորել է Ախալցիխեի շրջանային դատարանը: Նա զբաղվել է գործերով 2009 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2018 թվականի հունվար ամիսը: Մինչ այդ նա աշխատել է նաև որպես դատավոր Ծալկայում:
Դատարանից առաջ Ջեիրանաշվիլին 2002 թվականից աշխատել է նախ ոստիկանությունում, այնուհետև դատախազությունում տարբեր պաշտոններում: