Ախալքալաքում ոսկու խանութ են ներխուժել՝ ՆԳՆ
Ախալքալաքում, Նալբանդյան փողոցում, անհայտ անձինք ներխուժել են ոսկու խանութ։ Նրանք կոտրել են ապակիները և այդ կերպ մուտք գործել խանութ։ Ինչպես հայտնում է jnews.ge-ն, խանութից ոսկի դուրս հանել չի հաջողվել:
Դեպքը հետաքննում է Ախալքալաքի շրջանի ոստիկանության բաժինը՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է ուրիշի գույքի վնասմանն կամ ոչնչացմանը։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ հանրօգուտ աշխատանքներով՝ 100-ից 180 ժամ ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։
ՆԳՆ-ում չեն հստակեցնում, թե որ փուլում է հետաքննությունը և արդյոք կան ձերբակալվածներ։