Ընթացիկ տարվա վերջին մեկ ամսվա ընթացքում մաքսային անցակետերում՝ «Սարփի», «Սադախլո-ավտոմոբիլային», «Նինոծմինդա» և «Ղազբեգի», կանխվել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներմուծման դեպքեր։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային տեսուչները, համապատասխան կասկածների հիման վրա, վրացի և օտարերկրյա քաղաքացիների ֆիզիկական զննման, ինչպես նաև նրանց անձնական բեռների/տրանսպորտային միջոցների մանրամասն ստուգման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 38,260 հատ չհայտարարագրված ծխախոտ։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, օրենքը խախտած քաղաքացիների բեռը բռնագանձվել է, իսկ յուրաքանչյուրը տուգանվել է 1000 լարիի չափով:
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 31-րդ մասի համաձայն, 2 քաղաքացի, ովքեր կրկնակի կերպով են կատարել խախտումը, տուգանվել են 3000 լարիով, իսկ մեկ քաղաքացու գործի նյութերը հետագա արձագանքի նպատակով փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։