Վրաստանի խորհրդարան անհայտ նյութ են մտցրել
Վրաստանի խորհրդարանում անհայտ նյութ մտցնելու փաստով հետաքննությունը իրականացվում է առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու հոդվածով:
Վրաստանի խորհրդարանում անհայտ նյութ մտցնելու փաստով սկսվել է հետաքննություն: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից:
Նրանց տեղեկություններով, հետաքննությունը սկսվել է 117-րդ հոդվածով, ինչը նշանակում է առողջությանը միտումնավոր վնաս հասցնել:
Օրենսդիրները խորհրդարանում նիստի ընթացքում հոտ են զգացել: Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Իրակլի Կոբախիձեն, նիստերի դահլիճ են մտել ընդիմադիր պատգամավորները և իր հետ բերել անհայտ նյութ: Պատգամավոր Զազա Պապուաշվիլիի լրատվությամբ, ուժեղ հոտը դահլիճում առաջացել է այն բանից հետո, երբ ներս են եկել Լելա Քեբուրիան և Իրմա Նադիրաշվիլին: Իրմա Նադիրաշվիլիի անունը լրագրողների հետ զրույցում նշել է նաև Մամուկա Մդինարաձեն:
Օրենսդիր մարմին էր կանչվել շտապ օգնություն: