«Կրակոցները դադարեցնելու համար վերջում ես էլ երկինք կրակեցի»,- Հենզել Մկոյան (Տեսանյութ)
02:49 / 27.03.2020
Մարտի 26-ին Ախալքալաքում, քաղաքի կենտրոնում, Վրաստանի խորհրդարանի անդամ՝ Հենզել Մկոյանի տան և Սակրեբուլոի պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանի սրճարանի մոտ, 5 անգամ հնչել են կրակոցի ձայներ:
Իրավապահ մարմինները դեպքի վայրը փակել էին մոտ 3 ժամ:
Կողմերի հարցաքննումը շարունակվել է մինչև առավոտ:
Ո՞րն էր պատճառը և ո՞վ է կրակել առաջինը - այս մասին ոչ ոք չի խոսում:
Tv9news.ge -ի հետ հեռախոսազանգի ժամանակ Սամվել Պետրոսյանն ասում է, որ դուրս է եկել նրանից հետո, երբ լսել է կրակոցի ձայնը, իսկ դուրս գալուց հետո պարզել է, որ առճակատումը եղել է իր որդու և Հենզել Մկոյանի միջև: «Երևի ժամը երկուսը կլիներ, երբ լսեցի կրակոցի ձայնը, երբ տեսա որդուս ու Հենզել Մկոյանին, ստիպված եղա երկինք կրակել, որպեսզի իրավիճակը հանդարտվեր: Ես սրճարանի մոտ էի կանգնած, տեսախցիկներում ամեն ինչ լավ երևում է: Այդ թվում նաև նրանց կողմից կրակած փամփուշտի հետքը իմ սրաճարանի պատերին: Թե որն է եղել կրակոցի պատճառը՝ չեմ կարող ասել, սակայն երբ խոսեմ տղայիս հետ, պարզ կդառնա»,- ասում է Սամվել Պետրոսյանը:
Սամվել Պետրոսյանի նման հարցաքննման է եղել նաև Հենզել Մկոյանը: Վրաստանի խորհրդարանի անդամը լրատվամիջոցների մոտ չի խոսում, սակայն կարծում է, որ Պետրոսյանին դուր չի գալիս Ջավախքում ընթացող աշխատանքները, ուստի տարբեր կերպ փորձում է խանգարել նրան:
Առճակատման մանրամասների մասին կողմերը խոսել չեն ցանկանում:
«Կամերաներում լավ է երևում, որ կրակում էին իմ ուղղությամբ, կրակոցները չէին դադարում, վերջում ստիպված եղա երկինք կրակել: Երևի 4-5 անգամ կրակեցին»,- ասում է Հենզել Մկոյանը:
Իրադեպի մասին չեն խոսում նաև տեղացիները:
Ջավախքում, ազգային շարժման ղեկավարը կարծում է, որ սա առաջին դպքը չէ, երբ հարձակումն ու կրակոցները մնում են առանց պատասխանի: Ըստ Մելիք Ռաիսյանի.
«Ոստիկաններին և ընդհանրապես Ջավախքը կառավարում են Մկոյանները, այդ իսկ պատճառով այս հարցն էլ այնպես կավարտվի, ինչպես մեր կազմակերպության վրա հարձակումը»,- ասում է նա:
Ինչ վերաբերվում է Եվրոպական Վրաստանի ներկայացուցչին՝ ասում է, որ նման միջադեպ Ջավախքում տեղի է ունենում հաճախ, սակայն դեռ ոչ ոք չի պատժվել:
«Լսել եմ, որ կրակոց է եղել: Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Հենզելին կամ մեկ այլին կրակել են, այլ այն է, որ օրենքից դուրս, մարդիկ փորձում են սեփական ուժերով լուծել խնդիրները: Քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում է քաղաքապետարանը, մշակույթի տունը, սրճարաններ, դպրոց և այլն, ցերեկը սկսվում են կրակոցներ և սա արդեն սովորական երևույթ է»,- ասում է Սամվել Կարապետյանը:
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել միանգամից երկու հոդվածով.
Վրաստանի քերական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետով, ինչը ենթադրում է բռնություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատճառելով ֆիզիկական ցավ:
Քննության արդյունքում հայտնաբերված մեղավորները կարող են պատժվել տուգանքով, կամ 240 ժամ հանրօգուտ աշխատանք կատարելով, կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ, ինչպես նաև մեղավորները կզրկվեն զենք կրելու իրավունքից:
Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասը ենթադրում է՝ հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից մինչև 6 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածի չորրորդ մասը ենթադրում է ապօրինի զենքի կրում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից մինչև 7 տարի:
Հենզել Մկոյանի և Սամվել Պետրոսյանի միջև սա առճակատման առաջին դեպքը չէ: Կողմերի միջև տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2019 թվականի աշնանը, երբ կռվի պատճառ էր դարձել առաքելական եկեղեցու մոտ ավտոմեքենայի կայանատեղին:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.