Հյուրանոցները աշխատանքի վերսկսման իրավունքը ստացել են հունիսի 8-ից, 40 օրից հետո, Սամցխե-Ջավախքում հյուրընկալ բիզնեսի մի մասը փակ է, մյուսը՝ բողոքում է հյուրերի պակասի պատճառով: Ոլորտի մասնագետներն ասում են, որ երբ պետությունում գործում է միայն ներքին տուրիզմը, աշխատելու հնարավորություն ունեն միայն ընտանեկան հյուրանոցները, չնայած նրանց մի մասը 2020 թվականին ոչ մի հյուր չի ընդունել:
Գրեթե մեկ ամիս է աշխատանքը վերսկսել է ընտանեկան հյուրանոց «Մեսխական ներբողը»: Այս ժամանակահատվածում, օբյեկտը ընդունել է միայն 5 այցելու: Սեփականատերը հյուրանոցի բիզնեսը սկսել է երկու տարի առաջ, բանկից վարկով գումար վերցներլու հիման վրա, ուստի հիմա, նրա հիմնախնդիրը ամեն ամիս հարկ վճարելն է:
«Մեծ հյուրանոց ունենալը կապված է մեծ ծախսերի հետ, մեծամասնությունը ինձ նման բանմկերից է կախված, գործ չունենք, վճարել չենք կարող»,- ասում է հյուրանոցի սեփականատեր՝ Լանա Կոճլամազաշվիլին:
Արթուր Դիլբարյանը հյուրանոցի բիզնեսը սկսել է 180 000- լարիանոց վարկով: Համաճարակից հետո հյուրանոցը վերսկսել է աշխատանքը, սակայն հյւր դեռ չեն ընդունել:
«9 000 լարի ամրագրում ունեինք, բոլորը չեղարկվեց: Կրեդիտը 3 ամսով երկարաձգեցի, ամսեկան ստիպված եմ վճարել 4 000 լարի, այդտեղից միայն 1 600 լարին միայն տոկոս է: Հույս ունեինք, որ տոկոս չէր ավելանա, բայց բանկում լսեցինք, որ սովորական կերպով աճում է»,- ասում է Արթուր Դիլբարյանը:
Սամցխե-Ջավախքում տուրիզմը սեզոնային է: Այցելուները գալիս են գարնանը և նրանց քանակը հոկտեմբեր ամսից սկսում է նվազել: Հյուրընկալ բիզնեսն ունի ընդամենը 6 ամիս ժամական, որպեսզի նրա հյուրանոցը ծանրաբեռնի: Այս տարի զբոսաշրջանային սեզոնի 3 ամիսն անցավ առանց այցելուների: Հյուրանոցների սեփականատերերն ասում են, որ մնացած ամիսների ընթացքում հյուրեր չեն սպասում:
«Անցած տարի ստացած եկամուտը հյուրանոցի բարելավման համար օգտագործեցի, տուրիստների սպասում էի հունվարից, սակայն բոլոր ամրագրերը, իրար հետևից չեղարկեցին, մինչև սեպտեմբեր անգամ մեկ ամրագիր չմնաց»,- ասում է ընտանեկան հյուրանոց «Էդեմի» սեփականատեր՝ Մարինե Նարիաշվիլին:
Տուրիստային ոլորտին օգնություն է հարկավոր – ասում է տուրիզմի և հյուրանոցային բիզնեսի փորձագետը: Դարինա Խուբաևը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի և մունիցիպալիտետի իշխանությանը խորհուրդ է տալիս, որ տեղական այցելուներին խրախուսելու համար, սկսեն աշխատել մարկետինգային ուղղությամբ: Իսկ հյուրընկալ բիզնեսին առաջարկում է ընտելանալ ներքին տուրիզմի հետ:
Հուլիսի 20-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում հյուրանոցի աշխատանքի շարունակման համար գրված է 306 հայտարարություն: Այստեղից խորհրդատվություններին համապատասխանում է միայն 164 հյուրանոց: Վարչակազմի տեղեկության համաձայն, Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների ստուգման բաժնի կողմից գրանցված տվյալները փոխվում են ամեն օր:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: