Լուրեր
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների արդյունքները Սամցխե-Ջավախքում
Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մեջ տարբեր ձևերով ներգրավված են նաև խոշոր մասնակիցները: Պետությունների կողմից միմյանց մասին տարածած տեղեկության համաձայն, սեպտեմբերի 27-ին սրվող առճակատումն արդեն խլել է մի քանի հարյուր մարդու կյանք, այդ թվում են նաև հարակից տարածքներում ապրող քաղաքացիները:
Հակամարտության մեկնարկից երկու օր անց Թուրքիան իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին:
Ինչ է նշանակում այս պատերազմը Սամցխե-Ջավախքի հայ համայնքի համար
Ընդդիմամարտության սրման մասին լսելուց անմիջապես հետո, Ջավախքում՝ Ախալքալաքում և Նինոծմինդյում սկսվեց երիտասարդ կամավորների գրանցումն, ի աջակցություն հայրենակիցների: Փոքր ուշ, Սամցխե-Ջավախքում բնակվող հայ հասարակությունը ցույց կազմակերպեց նախ Նինոծմինդայի սահմանի մոտ, որտեղ պահանջում էին թույլ տալ կամավորներին հատել սահմանն ու բեռնատարարին՝ բեռնված հումանիտար օգնությամբ – սնունդով, դեղորայքով և անիվներով, անցնել Հայաստան: Իրավապահ անձինք նրանց իրավունք չեն տալիս հատել սահմանը, երկրում տիրող համաճարակային իրավիճակի պատճառով:
Ցույցը շարունակվեց մոտ 3 ժամ: Ի վերջո, երկու բեռնատար, որոնք բեռնված էին սննդով և դեղորայքով, իսկ ավելի ուշ ևս 4-ը, հատեցին Հայաստանի սահմանը:
Եւս մեկ մասշտաբային ցույց, որը Ջավախքի բնակչությունը կազմակերոեց Սեպտեմբերի 29-ին գիշերը, տեղի ունեցավ Կարծախի անցակետի մոտ, որտեղ տեղացիները պահանջում էին արգելել Թուրքական բեռնատար մեքենաների մուտքը Վրաստան:
Սամցխե-Ջավախքի բնակչությունը զուգահեռաբար սկսեց գումար հավաքել եւ հոկտեմբերի 6-ին լայնամասշտաբ խաղաղ ցույց անցկացրեց Ախալքալաքում ՝ «Ջավախքը Արցախի կողքին է» խորագրով: Ըստ ցույցի մասնակիցների ՝ այս քայլով նրանք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, թե ինչի է պատրաստ հայ ազգը պատերազմի ժամանակ: Խաղաղ ցույցի ժամանակ ներկայացված էին նաև այն հինգ մարտիկների լուսանկարները, ովքեր ծագումով Ախալքալաքի գյուղերից էին և նահատակվել էին Արցախում: Խաղաղ նպատակվներով կազմակերպած ակցիայի ժամանակ պարզվեց նաև, որ տարածաշրջանի բնակչությունը ի աջակցություն հայրենակիցների, հավաքել է մոտ մեկ միլիոն լարի:
Հայ համայնքը բողոքել է Թուրքիայի պաշտոնական հայտարարության դեմ, որը աջակցում է հակամարտությանը կողմ Ադրբեջանին ՝ պատերազմի դաշտում թե բանակցությունների սեղանի մոտ: Ախալցխիեում բնակվող հայ համայնքը Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում դիմում է վրացական կողմի օգնությանը:
Պատերազմի ևս մեկ հերոս է Սիմոն Ավագյանը, որի մահը սգում են Ջավախքում: Նրա մանկությունը կապված է եղել Նինոծմինդայի գյուղ Սաթխայի հետ:
«9-րդ ալիքի» հետ հարցազրույցում, բոլոր նրանք հայտարարում են, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները նրանց ընտանիքերի համար ողբերգություն է, քանի որ.
«Այնտեղ են մեր քույրերը, եղբայրները, մեր ընտանիքի անդամները: Երբ մեր հարազատներին այնտեղ սպանում են, այստեղ հանգիստ ինչպե՞ս ապրենք»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Ախալքալաքի բնակիչ՝ Վարդան Չոլախյանը:
Տեղեկատվական պատերազմ ռազմական գործողությունների հետքերով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո ամեն օր ապատեղեկատվություն է տարածվում ինչպես ռազմական գործողություններում ներգրավված կողմերի վերաբերյալ, այնպես էլ Վրաստանում: Առանձնահատուկ ագրեսիա զգացվում է սոցիալական ցանցերում: Տարբեր բովանդակություն պարունակող տեսանյութերը քաղաքացիների զայրույթի պատճառ են հանդիսանում: Հենց այս պատճառով, Ախալցիխեի բնակիչ՝ Վլադիմեր Կիրակոսյանը ռուսերեն լեզվով ուղիղ եթերում դիմել է բնակչությանը, կենտրոնանալով 4 հիմնական հարցերի վրա ՝ սադրանքները կանխելու համար: Կիրակոսյանը դիմում է,
1. Այն հայերին, ովքեր վրացիներին մեղադրում են դավաճանության մեջ,
2. Այն վրացիներին, ովքեր հայերին համարում են Բաղրամյանի անվան գումարտակի հետևորդներ,
3. Չեզոք հասարակությանը,ովքեր ապատեղատվության զոհ են և
4. Այն ադրբեջանցիներին, ում հետ մինչ օրս ընկերություն է անում
Խախտված համաձայնագիր և պատերազմի ժամանակագրություն
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին ժամանել են Մոսկվա `Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով` քննարկելու Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին ժամանել են Մոսկվա `Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով` քննարկելու Ռուսաստանում Լեռնային արաբաղի հակամարտությունը: «Համաձայնագրի համաձայն, Ադրբեջանը և Հայաստանը պետք է դադարեցնեին կրակը Լեռնային Ղարաբաղում, հոկտեմբերի 10-ին` ժամը 12: 00-ին », - ասել է Լավրովը Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո:
Համաձայնագիրը շուտով խախտվեց, և հակառակ կողմերը հաջորդ օրը միմյանց մեղադրեցին հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ:
Ռուսալեզու լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են այն լուրերը, որ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին: «Ինտերֆաքս» -ը մեջբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը.
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ադրբեջանին օգնում է անօդաչու թռչող սարքերով, կիբերհարձակումներով, խորհրդականներով, վարձկաններով և նույնիսկ F-16 կործանիչներով»:
Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մաս է, որն արդեն 28 տարի համաշխարհային մակարդակով վերահսկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կերպով կարգավորման հարցը:
Բացի Թուրքիայից, այս խմբում ընդգրկված են ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա:
Մինչ այժմ ուղարկված հաղորդագրություններով Ռուսաստանը կողմերին կոչ է անում պահպանել խաղաղությունը.
«Անհապաղ պետք է դադարեցնեն կրակը եւ բանակցություններ սկսեն իրավիճակը կայունացնելու համար»: Սակայն, ըստ վերլուծաբանների, հենց Ռուսաստանն է փորձում օգտվել Կովկասի հակամարտությունից:
Համաշխարհային համագործակցությունը ակտիվորեն փորձում է կանխել հակամարտությունների սրացումը, սակայն դեռ ապարդյուն: Կողմերը միջև իրավիճակը մինչ այժմ հարաբերական կայուն-լարված է:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :