Հայկական ու Ադրբեջանական քաղաքները ռմբակոծում են. տվյալներ երկու կողմից
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտի և Շուշիի ուղղությամբ:
Հայկական մամուլի փոխանցմամբ, Ադրբեջանի զինված ուժերը գիշերվա ընթացքում կիրառել են տարբեր տիպի զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր:
Երևանում ասում են, որ ռմբակոծությունների հետևանքով տուժել է երեք մարդ, վնասվել են բնակելի տներ և տարբեր տիպի ենթակառուցվածքային շինություններ: Հայկական մամուլի փոխանցմամբ, առավոտյան Ստեփանակերտի ուղղությամբ վերսկսվել են հարձակումները:
Լեռնային Ղարաբաղի վարչության փոխանցմամբ, բնակչությունը թաքստոցում է, որի հետևանքով հաջողվել է խուսափել զոհերից:
Ադրբեջանի կառավարության փոխանցմամբ, Գյանջա քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 12 մարդ: Ադրբեջանական մամուլը գրում է, որ զոհերի թվում է երկու երեխա: Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի հրթիռակոծման հետևանքով տուժել է ավելլի քան 40 մարդ:
Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է պատերազմի հանցանքի մեջ:
Բաքվում ասում են, որ Գյանջան հրթիռակոծվել է օպերատիվ-տակտիկական «Սկադ» բալիստիկ հրթիռով: Հրթիռային հարձակման հետևանքով ավերվել է ավելի քան 20 տուն:
Մամուլի փոխանցմամբ, հրթիռակոծման վայրում մինչ այժմ ընթանում է փրկարարական գործողություն: