«Covid19-ի կասկածով հիվդանդանոց չեն ընդունել». Մահացածների հարազատները մեղադրում են առողջապահությանը
00:00 / 02.12.2020
Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա գյուղում մահացած հոր-դստեր ընտանիքի անդամները առողջապահության հաստատությանը մեղադրում են անուշադրության մեջ: Ընտանիքի տնային տնտեսուհին հաստատում է, որ շտապ օգնությունը դստերը հիվանդանոց չտեղափոխեց, իսկ կլինիկան իր ամուսնուն հետ է ուղարկել: Չորս օր շարունակ, Կովիդ19-ին բնորոշ ախտանշաններ նկատվում են նաև ընտանիքի մնացած երկու անդամի մոտ, սակայն 112 զանգահարել նրանց էլ չի հաջողվում:
Քոսյանների ընտանիքի երկու անդամները վատացել են նոյեմբերի 16-ին: Հազ, բարձր ջերմություն և ցավեր աղջկա և հոր մոտ սկսվել են միաժամանակ: Գյուղի բժիշկը ընտանիքին խորհուրդ է տվել բուժումը շարունակել հիվանդանոցում: Անա Քոսյանն ասում է, որ շտապ օգնությունը զանգահարելուց 3 ժամ ուշ է եկել, սակայն ծանր իրավիճակում գտնվող հորն ու դստերը հիվանդանոց չեն տեղափոխել: Իսկ Ծղալթբիլայում, կորոնավիրուսից վախենալով, ընտանիքի մեքենան վարել ոչ ոք չի համաձայնվել:
Շտապ օգնության գնալուց հետո 40-ամյա կինը մահացել է: Սակայն ողբերգությունն այսքանով չի ավարտվում: Քոսյանների ընտանիքի հարազատը նշում է, որ մի քանի ժամերի ընթացքում բարդացել է նաև հոր առողջական վիճակը: Լիդա Պողոսյանն շտապ օգնության աշխատակազմից բացի, անուշադրության մեջ մեղադրում է նաև կովիդկլինիկաներին:
Հակոբ Քոսյանը կլինիկա «Իմեդի» գնացել է նոյեմբերի 23-ին: Չնայած գրանցելուն, ոչ մի տեղ մանրամասներ չեն նշված, որի պատճառով կլինիկայի տնօրենն կասկածում է, որ Քոսյաններն ուզում էին PCR թեստ հանձնել: Իսկ քանի որ հիվանդանոցն այլևս թեստեր չուներ, հաջորդ օրն են գրանցել:
Ծղալփբիլային և ևս չորս գյուղերին միայն երկու բժիշկ՝ ամուսիններ՝ Մարիա Կարակեզյանն ու Վահան Վահանյանն են ծառայում: Մարիան ասում է, որ Քոսյանների դիմելուն պես նա կանչել է շտապ օգնություն: Բժիշկը նշում է նաև այն, որ բարդ համաճարակային իրավիճակից ելնելով, կովիդ19 թեստ բոլորը հանձնել չեն կարող:
Ընտանիքի երկու անդամին հուղարկավորելուց հետո, ջերմություն ունի մյուս երկու անդամը: Ընտանիքին 112-համարով զանգահարել մինչ օրս չի հաջողվում:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.