Լուրեր
Ախալքալաքում «Ազգային շարժման» առաջնորդի որդու տուգանքը բողոքարկել են
«Ազգային շարժման» Ախալքալաքի կազմակերպության ղեկավար՝ Մելիք Ռաիսյանը բողոքարկում է իրավապահների կողմից իր որդու նկատմամբ կիրառված 2000 լարի տուգանքի որոշումը: Ընտանիքի իրավաբանը՝ Ավթանդիլ Թելիաշվիլին հայց է ներկայացրել: Ռաիսյանները կարծում են, որ տուգանքը նշանակվել է ապօրինի:
«Տեղեկություն չունեմ, երբ կարձագանքեն բողոքին: Ասեցին, որ կկապնվեն մեզ հետ: Եթե չբավարարեն բողոքը, ուրեմն կրկին կդիմենք դատարան: Տուգանքը գրված է ապօրինի և մենք սա կհաստատենք»,- «9-րդ ալիքի» մոտ հաստատում է Ավթո Թելիաշվիլին:
Մելիք Ռաիսյանը ոստիկանության աշխատակիցներին մեղադրում է իր որդուն՝ Կառլոս Ռաիսյանին ապօրինի ձերբակալելու և ծեծի ենթարկելու մեջ: Նրա որդուն տուգանել են դեկտեմբերի 23-ին, նույն օրը նրան ձերբակալել են իրավապահներին առճակատվելու մեղադրանքով:
გააზიარეთ :