«Վաճառվում է» - աղյուս-աղյուս կառուցված բիզնեսն ու միտքն արտագաղթի մասին
10:33 / 17.02.2021
Ախալցիխեում, քաղաքի պատմական թաղամասում վաճառվում է երեք ընտանեկան հյուրանոց: Սեփականատերերն ասում են, որ տարիների ընթացքում, բազմաթիվ խնդիրների են բախվել, հաղթահարել ու շարժվել առաջ: Բայց այժմ, կորոնավիրոսը թե նրանց, թե ամբողջ երկրի բիզնեսը ոչնչացրեց:
«Հին Ռաբաթի» ընտանեկան հյուրանոցը գտնվում է Ախալցիխեի պատմական շրջանում և օտարերկրյա զբոսաշրջիկների հյուրընկալ է դարձել քաղաքային այցեքարտի ՝ Ախալցիխեի բերդի վերակառուցումից հետո:
Սովորաբար զբոսաշրջիկներով լի հյուրանոցում իրավիճակը արմատապես փոխվել է 2020 թվականին: Սահմանների փակումը և գործող սահմանափակումները հանգեցրին օբյեկտի սնանկացմանը: Առանց եկամուտի մնացած սեփականատերը որոշեց վաճառել այն, քանի որ ընտանեկան բյուջեն սննկացման եզրին էր: «Հյուրանոցում միաժամանակ ընդունում էի 25 զբոսաշրջիկ, ազատ տեղեր չէին մնում: Համաճարակի սկզբին ունեի 2 չինացի հյուր, մնացել էին Վրաստանում: Նրանք էլ գնացին և այդտեղ ավարվտեց հյուրանոցի գործունեությունը: Այնքան բարդ իրավիճակում ենք, որ անգամ եթե հիմա ասեն, որ կարող ենք աշխատել, միևնույն է, չենք կարող բացվել:Բոլոր խնայողությունները, որոնք ունեինք, ծախսել ենք: Եթե անգամ մեկը գա Վրաստան, հյուրանոցները նրանց ընդունելու հնարավորություն չունեն: Սնունդիգումար անգամ չունենք, կոմունալներ այնքան ենք վճարում, որքան մինչև համաճարակն էր: Երբ գնում եմ պարզելու կա փորձում ենք օգնություն խնդրել, չենպատասխանում: Պետք է վաճառեմ հյուրանոցս, այլ ընտրանք չկա»,- ասում է հյուրանոցի սեփականատեր՝ Խաթունա Ոսկանյանը:
Ռաբաթիի հին թաղամասում վաճառվում է նաև «Կեսանե» հյուրանոցը: Սեփականատերը այլևս չի կարող վճարել ծախսերը: Ցիալա Շավաձեն ստիպված էր ընդունել ծայրահեղ որոշում և հյուրանոցը, որի հարմարությունների մեջ ներդրել էր իր բոլոր ջանքերն ու հնարավորությունները, վաճառվում է:
«Կեսանեն» գործում է 2017 թվականից: Զբոսաշրջիկների համար գրավիչ վայրի և հարմարավետ պայմանների պատճառով հյուրանոցըծանրաբեռնված աշխատում էր բոլոր սեզոններին: 2020 թվականի սկզբին, չինացի զույգին հյուրընկալելուց հետո, հյուրանոցը փակվել է: Սեփականատերը վարկերը վճարել չի կարող: Ցիալա Շավաձեն իր հնարքներով հայտնի դարձրած հյուրանոցը վաճառելուց հետո պատրաստվում է գնալ արտասահման, արտագնա աշխատանքների:
«Ոչ մի օգնություն չեմ ստացել: Կառավարությունից անգամ չեն հետաքրքրվել մեզանով: Ամեն ինչ կախված է ծախսերի հետ, գարնանը, երբ թույլատրվեց բացել հյուրանոցները, գիտեք, որքան մեծ գումարների հետ էր կապված: Ես այլևս չեմ կարող աշխատացնել հյուրանոցը: Առնվազն 3-4 տարի ժամանակ է հարկավոր, որ գոնե մի քիչ ոտքի կանգնեմ: Մեկ տարի է, ինչ վակուումի մեջ եմ: Կարծում եմ, որ կառավարությունն այս համաճարկը օգտագործեց իր շահերի օգտին: Օգնեց ոչնչացնելմեր բոլոր երազանքները»:
Սվետլանա Դիակոնաշվիլին նրանցից մեկն է, ում բիզնեսը սնանկացավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Քաղաքի հիմնական տուրիստական տարածքում գտնվող հյուրանոցն արդեն մեկ տարի է ՝ փակ է կանոնակարգերի պատճառով: Բիզնես սկսելու համար վերցված վարկի վճարումը մեկ անգամ արդեն հետաձգվել է: Սեփականատիրոջ հաշվարկների համաձայն, նա այլևս չի կարող վերսկսել գործունեությունը, և միևնույն ժամանակ չի կարող մարել իր բանկային պարտավորությունները: Ուստի նա որոշում կայացրեց վաճառել հյուրանոցը և գումարով զրոյացնել բակային հարկերը:
«Վաճառում եմ հյուրանոցս: Վարկերս վճարել չեմ կարող: Տոկոսադրույքն այնքան մեծ է, որ անհնար է վճարել: Առավել ևս փակ են հյուրանոցները, ինչպե՞ս կարող է մարդը վճարել հարկեր: Այդ իսկ պատճառով որոշեցինք վաճառել հյուրանոցը»: Ծախսերը ծածկելու համար, ոչ թե հյուրանոցը, այլ գյուղում գտնվող տունը վաճառում է «Էդեմի» ընտանեկան հյուրանոցի սեփականատերը: Մարինե Նարիաշվիլին կարծում է, որ եթե գարնանը զբոսաշրջության ոլորտը չաշխատի, և հյուրանոցները չսկսեն այցելուներ ընդունել, Ախալցիխեի շատ հաստատություններ սնանկացումից չեն խուսափի:
«Համաճարակը ոչ թե խանգարեց մեզ, այլ ոչնչացրեց: Վարկեր էինք վերցրել այս հյուրանոցի համար, ունենալով հույսեր: Բոլոր անհրաժեշթությունները, ամեն ինչ ձեռք բերեցինք, բայց օգտագործել չկարողացանք: Սա էլ առանձին ծախս էր: Այսքան ժամանակ տուրիստ չի եղել: Ինչպիսի՞ իրավիճակում կլինենք.. սնանկացանք»,- ասում է ընտանեկան հյուրանոցի սեփականատեր՝ Մարինե Նարիաշվիլին:
Այն մասին, որ հյուրընկալ բիզնեսը համանման իրավիճակում է գտնվում ամբողջ երկրում, խոսում է նաև «Հասարակություն և բանկեր» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը: Գիորգի Կեպուլաձեն համոզված է, որ առանց պետության օգնության, այս բիզնեսի ներկայացուցիչները ճգնաժամից դուրս գալ չեն կարող: Նրա խոսքով ՝ հյուրանոցը վաճառելու որոշումդեռ շատերը կկայացնեն:
«Այս խնդիրը միայն Ախալցիխեին չի վերաբերվում, Թբիլիսիում էլ բարդ իրավիճակ է, քանի որ շատ հյուրանոցներ կախված էին միայն զբոսաշրջիկներից: Հետևաբար, այս բարդ իրավիճակում հյուրանոցներ վաճառելը սպասելի որոշում էր:
Ցավոք, երեք միլիարդ դոլար չներմուծվեց երկիր, և անգամ այսօր պարզ չէ, թե իրականում երբ կբացվի տուրիստային շրջանը: Ավիահաղորդման վերսկսումը չի նշանակում, որ մենք կունենանք զբոսաշրջիկներ: Սա շատ ցավալի փաստ է, սակայն կառավարությունը միայն ժամանակավոր դադարեցրեց հարկերը, ինչը ընդամենը մեկ քայլ է: Այս ոլորտի համար սա մեկ կաթիլ է օվկիանոսում: Ավելորդ է խոսել այն մասին, թե քանի մարդ է մնացել առանց աշխատանքի: Դժվարանում եմ խոսել այս մասին, բայց այս գործընթացը դեռ երկար կշարունակվի, եթե պետությունը քայլեր չձեռնարկի այս ոլորտի ներկայացուցիչներին օգնելու համար»,- ասում է Գիորգի Կեպուլաձեն:
Վաճառքի հանված հյուրանոցների ֆոնին, որքանո՞վ արդյունավետ էր պետության կողմից առաջարկվող օգնությունը բիզնեսի համար. Այս հարցը ուղղեցինք էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը: Գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ պետությունը սկսել է վարկերի համաֆինանսավորման ծրագիրը ՝ փոքր և ընտանեկան հյուրանոցներին օգնելու համար: Կառավարության որոշման համաձայն, հյուրանոցների վարկի տոկոսների մի մասը12 ամիս շարունակ պետբյուջեից կֆինանսավորվեն: Վրաստանում կա 1556 նման հյուրանոց, 15-ը `Ախալցիխեում:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, 3 265 վարկի փոխհատուցման համար, ծախսել է շուրջ 47 մլն լարի:
Հարցին, թե որքանով է արդյունավետ ծրագիրը, «Արտադրել Վրաստանi» մամուլի ծառայությունը պատասխանեց, որ այս հարցը գործակալության իրավասության մեջ չէ: Համաձայն Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի, փոքր հյուրանոցների համար պետությունը ծածկելու է վարկի վեցամսյա տոկոսադրույքի 80% -ը:
Պետության առաջարկած արտոնություններից օգտվողներից մեկը Արթուր Դիլբարյանն է: «Արտ» հյուրանոցի սեփականատերը հինգ սենյականոց հաստատությունը չի բացել անգամ ամռանը, առանց եկամուտի մնացած գործարարը ստիպված էր ընդունել «Արտադրիր Վրաստանի» առաջարկը: Նա բանկից երկու վարկ է վերցրել, բայց միայն փոքր վարկի սուբսիդավորման հայտն է հաստատվել: «Փոքր վարկի համար, որը 3 600 լարի էր, համաձայնություն եմ ստացել: Բայց մինչև հիմա, սպասում եմ երկրորդ վարկի `180,000 լարիի պատասխանին: Սա շատ լավ շանս է, քանի որ վարկերի հետաձգման ժամանակ տոկոսները շատ բարձր են, մեծ վարկի համար ստիպված եմ ավելորդ վճարել 22 000 լարի, իսկ սա վճարել ես չեմ կարող»,- ասում է Արթուր Դիլբարյանը:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով 2020 թվականի գարնանից Վրաստանում հյուրանոցները դադարել են այցելուներ ընդունել: Հունվարի 8-ից պետական կանոնակարգերի համաձայն, վերսկսեցին իրենց աշխատանքը, սակայն փակ սահմանների պատճառով, կարողացան հյուրընկալել միայն այցելուների մեկ երրորդ մասը:
Երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո՝ անցած տարվա նոյեմբերի 28-ին կառավարությունը կրկին սահմանափակումներ կիրառեց: Երեք ամիս է, ինչ երկրում հյուրանոցների զգալի մասը չի գործում: Արդյունքում, այս ոլորտը հասել է սնանկացման եզրին: Հաստատությունների սեփականատերերը, իրավիճակից դուրս գալու համար պատրաստվում են վաճառել հյուրանոցները: Կառավարությա կողմից հաստատված այլ արտոնությունները, ինչպիսին են տուրիզմի հետ կապված բիզնես սուբյեկտների համար չորս ամսյա կարողության և եկամտային հարկերի հետաձգումը մինչև 2020 թվականի նոյեբեր, ինչպես նաև վարկերի վերակազմավորման հնարավորությունները համարվում են անարդյունավետ:
Խաթունա Ոսկանյանը սոցիալական ցանցի իր անձնական էջում և ֆեյսբուքյան խմբերում հայտարարություն է տեղադրել «Հին Ռաբաթ»-ի վաճառքի մասին: Ասում է, որ օբյեկտով արդեն հետաքրքրվել է երեք մարդ: Բոլոր երեք հետաքրքրվողները հյուրանոցների նախկին օտարերկրյա զբոսաշրջիկներն են: Եթե նրանց հետ բանակցությունները ձախողվեն, սեփականատերը ստիպված կլինի բացել հյուրանոցը, սակայն այս դեպքում նա պետք է վնասի հաշվին աշխատի:
Վիճակագրության ազգային գործակալության տվյալների համաձայն ՝ 2019 թվականին տարածաշրջան այցելել է միջինը 498 000 զբոսաշրջիկ: Geostat- ը հաշվարկել է նաև 2020-ի առաջին եռամսյակը, երբ երկիրը դեռ կարող էր ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների: Երեք ամսվա ընթացքում տարածաշրջանը հյուրընկալել է միջինը 57,300 այցելու:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.