«Որ չպատվաստվեր, չէր մահանա, սա սպանություն է»,- բուժքրոջ հորեղբայր
Ախալցիխեում պատվաստումից հետո առաջացած բարդությունների արդյունքում մահացած բուժքրոջ հորեղբայր՝ Տարիել Բաքրաձեն ասում է, որ ընտանիքի խնդրանքը թափանցիկ հետաքննությունն ու գործի ճշմարտությունը պարզելն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարիել Բաքրաձեն ասաց, որ հիվանդանոցում չի անցկացվել այն գործընթացը, որը պետք է իրականացվեր պատվաստումների ընթացքում:
«Եթե այս ամենը տեղի ունենար փողոցում, այլ հարց կլիներ, բայց հիվանդանոցում սա չպետք է լիներ: Այնքան բժիշկ կար, այնքա՜ն հնարավորություն: Իհարկե, ինչ որ մեկը մեղավոր է, այսպիսի արդյունքի համար: Եթե ամեն ինչ ճիշտ ընթանար, այսպիսի հետևանքներ չէին լինի:
Ողջ էր, առողջ, ներարկեցին պատվաստանյութը, այսինքն սպանեցին - սա է մեր դիրքորոշումը: Թե ինչպես կբացատրվի սա բժշկական լեզվով, մեզ չի հետաքրքրում, սա համարում ենք սպանություն: Որ չպատվաստվեր, չէր մահանա, սա սպանություն է: Ըստ երեւույթին, ադրենալինը ներարկվել է ուշ կամ ընդհանրապես չի ներարկվել: Մենք չենք կարող դա կտրականապես ասել:
Երբ սկսվեց ալերգետիկ ֆոնը, ռեանիմատոլոգը տեղում չէր: Ինչպես ասեց մեզ, այդ ժամանակ գտնվում էր մարզպետարանում: Կարծում եմ, որ սիրտը կանգնել է, բժիշկը փորձեց դուրս բերել իրավիճակից և երբ նրան չհաջողվեց, այդ ժամանակ զանգահարեցին ռեանիմատոլոգին: Հավանաբար, այս ամենի համար կորցվեց 8 րոպե»,- հայտարարում է Տարիել Բաքրաձեն:
Ախալցիխեից Թբիլիսի տեղափոխված 27-ամյա բուժքույրը, ում վիճակը վատացավ մարտի 18-ին պատվաստվելուց հետո, մարտի 19-ին մահացավ Առաջին համալսարանական կլինիկայում: