Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից երկու պացիենտ է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 91-ի: Անցած օր ու գիշերվա ընթացքում, մահացել է ևս երկու պացիենտ: 72-ամյա տղամարդն ու 76-ամյա կինը Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքացիներն էին:
Բացի սրանից, տարածաշրջանում հաստատվել է վարակման 49 նոր դեպք, այստեղից 5՝ Ադիգենիում, Ասպինձայում՝ 1, Ախալցիխեում՝ 16, Ախալքալաքում՝ 3, Բորջոմիում՝ 22 և Նինոծմինդայում 2 դեպք:
Սամցխե-Ջավախքում վարակված անձանց քանակն է 9 562:
Ինքնամեկուսացված է 915 անձ:
Մեկ օրում, Սամցխե-Ջավախքում պատվաստվել է 713 անձ: Տարածաշրջանում պատվաստվողների ընդհանուր թիվը կազմում է 22 175: