«Երկու անգամ պատվաստված անձինք նույնպես բարձր ռիսկի խմբում են»
«Այն մարդկանց դեպքում, ովքեր մեկ անգամ արդեն վարակվել են կորոնավիրուսով, հինգ անգամ ավելանում է Omicron-ով վարակվելու ռիսկը», - ասում է ալերգոլոգ և իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը:
Նա նաև նշում է, որ երկու անգամ պատվաստված անձինք նույնպես բարձր ռիսկի խմբում են:
«Երկիրը մեծ պատրաստակամության ու նյութատեխնիկական աջակցության կարիք ունի՝ մի կողմից մահճակալային ֆոնդը մոբիլիզացնելու, մյուս կողմից՝ հիվանդանոցային ոլորտն ուժեղացնելու համար։ Մեկ անգամ արդեն վարակված անձինք կանգնած են մեծ վտանգի առջև և ցավոք սրտի, բարձր ռիսկի են ենթարկվում նաև երկու անգամ պատվաստված մարդիկ։ Ամենաշատը պաշտպանված են խթանիչ դոզայով պատվաստվածները:
«Ես կոչ եմ անում մեր ժողովրդին, ովքեր պատվաստվել են երկրորդ անգամ և վերջին պատվաստումից երեք ամսից ավելի է անցել, կատարեք բուստերը, պատվաստվեք երրորդ անգամ, պատվաստանյութը ժամկետային է, դուք գործնականում 80 տոկոս երաշխիք կունենաք, որ լուրջ հիվանդությունից կպաշտպանվեք»,- ասել է Կուլումբեգովը։