Պատերազմի սկզբից ի վեր սպանվել է 11 հազար ռուս զինվոր՝ Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է ներխուժման օրվանից ռուսական օկուպացիոն ուժերի կորուստների մասին։
Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի գլխավոր շտաբը, հայտնում են, որ փետրվարի 24-ից ի վեր սպանվել է մինչև 11 հազար ռուս զինվոր։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսական օկուպացիոն ուժերը կորցրել են 285 տանկ, 985 զրահափոխադրիչ, 109 հրետանային համակարգ, 50 սալվո կրակային համակարգ, 21 հակաօդային պաշտպանության համակարգ, 44 ինքնաթիռ, 48 ուղղաթիռ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 4 անօդաչու թռչող սարք։