Լուրեր
Սամցխե-Ջավախքում շինարարական աշխատանքների ժամանակ երկու մարդ է տուժել
Բորժոմիում շինարարական աշխատանքների ժամանակ երկու մարդ է տուժել: Հաղթանակի փողոցում անձը հենապատ էր կառուցում, որի ընթացքում փլուզվել է հողատարածքն ու երկաթյա կառույցը։
Տուժածները տեղափոխվել են Բորժոմի բժշկական կենտրոն։ Նրանց վիճակը միջին ծանրության է։
Հարևաններն ասում են, որ տարածքը, որտեղ շինարարություն է իրականացվում, օտարերկրյա քաղաքացու է պատկանում։ Բորժոմիի քաղաքապետարանն ասում է, որ անձը շինարարության թույլտվություն չի ունեցել։
Սողանքի հետեւանքով վնասվել է Բեսիկի փողոցի մի հատվածը. Այս պահին տեղում երթևեկությունը սահմանափակված է։
borjomi.tv
გააზიარეთ :