Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Ապրիլի 1-ին Վրաստանում Թբիլիսիի ժամանակով 22:18-ին երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղեկությունն այս մասին տարածում են Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտը և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Նրանց տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի քաղաքապետարանի Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ (ML):