Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Ապրիլի 14-ին Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
14:00-ից մինչև 16:00-ն կհոսանքազրկվեն Ախալցիխեի մունիցիպալիտետի՝ Սակունեթ, Զիկիլիա, Ագարա, Գիորգիծմինդա, Մուգարեթ, Կոթելիա, Թիսելի գյուղերը,
12:30-ից մինչև 13:30-ը՝ Ախալքալաքի մունիցիպլաիտետի՝ Բարալեթ, Կոթելիա, Բալխո,
16:00-ից մինչև 17:00-ն ՝ Սուլդա, Կարծախ, Դադեշ, Բոզալի, Մյասնիկյան, Ֆիլիպովկա, Կորխ գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: