«Իմեդի» կլինիկայից ազատված բժշկի դատական նիստը շարունակվում է
«Իմեդի» կլինիկայից բժիշկ-ռեանիմատոլոգ Գիորգի Ապցիաուրիին աշխատանքից հեռացնելու գործով դատական նիստերը շարունակվում են։ Վերջին նիստում դատավոր Մայա Ջավախիշվիլին կողմերին հաշտություն առաջարկեց։ Գիորգի Ապցիաուրիի փաստաբան Թամար Նադիրաձեի խոսքով՝ իր պաշտպանյալը պատրաստ է համաձայնության գալ, եթե իրենց համար ընդունելի պայմաններ առաջարկեն։ Սակայն, ըստ նրա, մյուս կողմը համաձայնության գալու նախաձեռնություն դեռ չի ներկայացրել։
«Մենք պատրաստ ենք համապատասխան պայմանների դեպքում, այս գործընթացը համաձայնությամբ ավարտել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ «Իմեդի» կլինիկան մեզ համապատասխան պայմաններ առաջարկի»,- պարզաբանում է Գիորգի Ապցիաուրիի փաստաբանը։
Հիշեցնենք, որ ռեանիմատոլոգը «Իմեդի» կլինիկային մեղադրում է անհիմն աշխատանքից ազատելու մեջ։ Նա պաշտոնից ազատվել է 2021 թվականի հուլիսի 1-ին՝ կանոնադրության մի քանի դրույթներ խախտելու համար։ Գիորգի Ապցիաուրին այս փաստը կապում է բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան թեմայի հետ, սակայն կլինիկայի ղեկավարությունը հերքում է դա։
2021 թվականի մարտի 18-ին, Ախալցիխեում տեղի ունեցավ ողբերգական դեպք՝ պատվաստվելուց հետո «Իմեդի» կլինիկայի բուժքույրն ընկավ կոմայի մեջ, որից հետո մահացավ: Ավելի ուշ պարզվեց, որ երբ Մեգի Բաքրաձեի պատվաստման գործընթացից անմիջապես հետո, երբ նա վատ է զգացել, նրա հետ չեն եղել ռեանիմատոլոգ Գիորգի Ապցիաուրին և շտապօգնության բժիշկ Վիոլետա Ինասարիձեն։ Ղեկավարության հանձնարարականով նրանք մարզպետարանում խորհրդակցության էին, իսկ գործընկերոջ առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկացվելուց հետո վերադարձել են կլինիկա։