Որքան մարդ է մահացել Վրաստանում 2021 թվականին
2021 թվականին Վրաստանում մահացել է 59 906 մարդ, հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ Գեոստատի՝ մահվան պատճառ են հանդիսանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց բաժին է ընկնում մահերի 37,0 տոկոսը, կորոնավիրուսային հիվանդությունները (18,8 տոկոս) և ուռուցքները (12,8 տոկոս):
«Մահվան պատճառները փոխվում են ըստ տարիքի՝ ըստ հիմնական խավերի։ Պերինատալ խանգարումները գերակշռում են մինչև 5 տարեկան երեխաների մոտ։ Վնասվածքները, թունավորումները և տարբեր արտաքին պատճառները գերակշռում են 5-ից 39 տարեկանում, քանի որ դժբախտ պատահարների ռիսկը համեմատաբար բարձր է այս տարիքային խմբի համար, իսկ 40 և ավելի բարձր տարիքի բնակչության մահվան պատճառների թվում 2021 թվականին գերակշռում է արյան շրջանառությունը և նոր կորոնավիրուսային վարակից առաջացած բարդությունները»,- ասված է տարածված տեղեկատվության մեջ։