Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Օգոստոսի 6-ին Թբիլիսիի ժամանակով 21:52-ին Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել: Երկրի մասին գիտությունների ինստիտուտի` Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ծալկայի մունիցիպալիտետի Սալամալեյքի գյուղի մոտ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ:
Հիշեցնենք, որ երեկ՝ Թբիլիսիի ժամանակով 09:33-ին, 3,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաև Կվարելի քաղաքի մոտակայքում։