Ազարտային խաղերի սև ցուցակում գրանցված է 1 449 124 անձ
«Վիճակախաղերի, մոլախաղերի և շահութաբեր խաղերի կազմակերպման մասին» օրենքի համաձայն՝ արգելված անձանց ցուցակում այսօրվա դրությամբ ներառված է 1 449 124 անձի մասին տեղեկություն։ Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ ուժի մեջ են մտել առցանց խաղերի բիզնեսի խիստ կանոնակարգերը։ Մարտի 1-ից մինչ օրս Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում կախվածություն ունեցող անձանց ցանկում հաշվառված է 1930 ֆիզիկական անձ, որից 23-ը՝ դատավորի հրամանով, իսկ 1907-ը՝ անձի դիմումի հիման վրա։
2022 թվականի մարտի 1-ից Վրաստանի «Գովազդի մասին» օրենքի 83-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում արգելվում է մոլախաղերի գովազդային խաղարկության գովազդի տարածումը ցանկացած հարթակում և ցանկացած եղանակով: