Ախալցիխեն պատրաստվում է դիմավորել Նոր Տարին
Ախալցիխեի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Արդեն երկու օր է, ինչ Կենտրոնական այգում կառուցվում է քաղաքի գլխավոր տոնածառը։
«Ախալցխայի Սերվիս Գրուպ»-ի տնօրեն Անզոր Սագինաձեի խոսքով՝ քաղաքում Ամանորի նախապատրաստական աշխատանքները սկսվել են կենտրոնական այգում տոնածառի տեղադրմամբ։
Միաժամանակ կզարդարվեն փողոցները։ Նախապատրաստական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 25-ին՝ Կենտրոնական զբոսայգում տոնածառի վառմամբ եւ տոնական համերգով։
Ավարտվել է Ախալցիխեի քաղաքապետարանի 2023 թվականի դիմավորման համար ամանորյա լույսերի (պարագաների) գնման մրցույթը, և մրցույթում հաղթող է ճանաչվել «Դանդիա» ՍՊԸ-ն, որը 2017 թվականից զբաղվում է քաղաքապետարանի ամանորյա զարդարանքով։ Ախալցիխեի քաղաքապետարանը պայմանագրի նախապատրաստման փուլում է։
Տեղական իշխանությունը քաղաքը Ամանորին զարդարելու համար բյուջե է սահմանել 209,2 հազար լարի։