Սամցխե-Ջավախեթիում ոչխարներով բեռնված բեռնատարը շրջվել է
Ախալցիխե-Ասպինձա կապող ճանապարհին՝ Մինաձեի մոտ, ոչխարներով բեռնված բեռնատարը կողաշրջվել է: Տուժել է երկու անձ, նրանք տեղափոխվել են կլինիկա: Ոչխարների մի մասը սատկել է։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է պարեկային ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ուշ գիշերին։ Բեռնատարի կողաշրջման պատճառը դեռևս հայտնի չէ:
ՆԳՆ-ից սպասում ենք համապատասխան արձագանքի: