Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությունների համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել Չոխատաուրի ավանի մոտ, որի մագնիտուդը կազմել է 4.1 (ML):
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 00:27-ին։