Ցույցը տեղի է ունեցել Թբիլիսիի երկու տարածքներում՝ Գորգասլի փողոցում՝ «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ և Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ։ Ավելի ուշ հանրահավաքը համախմբվեց խորհրդարանի դիմաց, որտեղ իրավիճակը իրավապահների և հանրահավաքի մասնակիցների միջև հիմնականում լարված էր։
Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանները նախազգուշացրել են ցուցարարներին և սկսել ցրել Ռուսթավելի պողոտայի հանրահավաքը։ Հատուկ ջոկատայինները մի քանի անգամ ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։ Հանրահավաքը ցրելու համար հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել, այսպես կոչված Պղպեղի սփրեյ:
Հանրահավաքի ցրման ժամանակ վիրավորվել են Նանա Մալաշխիան, Էլենե Խոստարիան և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» այլ անդամներ։ Ոստիկանության աշխատակիցները ուժ են կիրառել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, հանրահավաքը ցրելու ժամանակ վիրավորվել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավան, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը և օպերատորը, «Մթավարի», «Պուբլիկա» և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Նոյեմբերի 28-ին Թբիլիսիում բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող թիմի որոշման մասին, ըստ որի, Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չի քննարկելու մինչև 2028 թվականի վերջ։
Թբիլիսիին զուգահեռ հանրահավաքներ են անցկացվել շրջաններում, այդ թվում՝ Ախալցիխեում։