Ներքին գործերի նախարարության հայտարարությամբ, դեկտեմբերի 6-7-ին բողոքի ակցիայի ընթացքում Թբիլիսիում ևս 48 անձ է ձերբակալվել: Նախարարության պնդմամբ, բողոքի ակցիայի մասնակիցների մի մասի գործողությունները ստացել են բռնի բնույթ։
Նախարարության հայտարարության համաձայն, ակցիայի մասնակիցները ձերբակալվել են ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու և խուլիգանության մեղադրանքով՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների հիման վրա։
Բացի այդ, ՆԳՆ-ն հայտնում է, որ Քրեական օրենսգրքով ևս 2 անձ է ձերբակալվել՝ խմբակային բռնության մեջ մասնակցության մեղադրանքով։