Բորսաներում նավթի և գազի գները նվազել են
Այսօր բորսաների բացումից մի քանի ժամվա ընթացքում նավթի գինը նվազել է մոտ 1,7 տոկոսով։ Ներկայում Brent տեսակի նավթի գինը 79 դոլարից ցածր է, իսկ WTI-ի գինը տատանվում է 75 դոլարի սահմաններում։
Բնական գազը նույնպես բնութագրվում է էժանանալու միտումով։ ԱՄՆ-ում գազի գինը նվազել է 70%-ով, իսկ Եվրոպայում՝ 60%-ով։