Ապօրինի ծառահատման դեպքեր Սամցխե-Ջավախքում
2023 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ը Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ծառահատման 188 փաստ։
Բնապահպանական վերահսկողության վարչության տեղեկատվության համաձայն՝ դրանցից 138-ը վերաբերում է փայտանյութի ապօրինի արդյունահանմանը և տեղափոխմանը
Նրանց հաղորդումների համաձայն՝ նշված խախտումներից 14-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ։
Ապօրինի ծառահատումների փաստերից 43 խախտում են հայտնաբերել Կախեթիի անտառային ծառայության աշխատակիցները, 30 փաստ է գրանցվել Իմերեթում, Սամցխե-Ջավախեթիում՝ 27, Աջարիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 23, Շիդա Քարթլիում՝ 20, Մցխեթա-Մթիանեթում՝ 7, Գուրիայում՝ 5, Քվեմո Քարթլիում՝ 1։
Ընդհանուր առմամբ, հատված ծառերի ծավալը կազմում է ավելի քան 193 կուբամետր:
Օրինախախտների համար կազմվել են համապատասխան փաստաթղթեր, մեքենաները առգրավվել են և տեղափոխվել գործակալության վերահսկողության տարածք: