Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել ինը դատապարտյալի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել ինը դատապարտյալի։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներված անձանցից հինգ դատապարտյալ ամբողջությամբ ազատվել են քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
Նրանց տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկում կրելու պատժի մնացած ժամկետը կրճատվել է չորս դատապարտյալի, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալի նկատմամբ։