Ջավախեթում, որտեղ էթնիկ հայ բնակչության մեծ մասն իր ապրուստն է ապահովում կարտոֆիլի աճեցմամբ, ցածր գնի պատճառով կարող է իրացման խնդիր առաջանալ։ Ըստ տեղացիների՝ վառելիքի և քիմիական նյութերի թանկացման պատճառով կարտոֆիլի ինքնարժեքը շատ ավելի բարձր կլինի, քան նախորդ տարի։ Եթե ներկայիս գինը պահպանվի, ապա կորուստներն անխուսափելի են։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կարտոֆիլի գինը կրկնակի նվազել է: Ջավախքում բերքահավաքին մնացել է երկու ամիս, ըստ մասնագետների՝ աշնանը թանկացումներ քիչ հավանական են, իսկ գյուղացիների մեծ մասի համար կարտոֆիլը մինչև գարուն պահելը անիրական «շքեղություն է»:
Տուրցխը Ջավախքի բարձրլեռնային գյուղ է Ախալքալաքի մունիցիպալիտետում, որտեղ գյուղատնտեսական հողերի մեծ մասում կարտոֆիլ են աճեցնում։ Այստեղ, ինչպես ամբողջ Ջավախքում, այժմ կարտոֆիլի ոռոգման սեզոն է, իսկ բերքահավաքը սպասվում է սեպտեմբերի վերջին։
68-ամյա Պետրե Ակոփյանը հողագործ է, ով կարտոֆիլ է ցանում մի քանի հողամասերում։ Մեկ հեկտար ցանքատարածքից Պետրոսն ակնկալում է մոտ քսան տոննա բերք։ Սա միջինից մի փոքր պակաս է, քանի որ կարողանում է ոռոգել հողատարածքների միայն 30%-ը։
«Այստեղ կարտոֆիլի ոռոգումը շատ թանկ է ու դժվար։ Ոռոգման ջրանցքներ ունենք, բայց դրանք ամբողջ տարածքը չեն ծածկում։ Եթե ուզում ես ոռոգել, պետք է գեներատոր ունենաս, որը նույնպես շատ վառելիքի կարիք ունի։ Գյուղում մեկ լիճ ունենք, այնտեղից էլ օգտվում։ Այն նույնպես գրեթե ամեն տարի չորանում է ոռոգման սեզոնին։ Ոչ բոլորին է հերիքում»,- մեզ հետ զրույցում պատմում է Պետրեն ու հիշում, որ այս խնդրով բազմիցս դիմել են ՏԻՄ-ին, սակայն արդյունքների չի հանգեցրել։
Պետրեն չունի իր սեփական տեխնիկան, ուստի նա ստիպված է այն վարձել աշխատանքների համար: Վառելիքի թանկացմանը զուգահեռ տարեցտարի թանկանում է նաեւ այս ծառայությունը։
«Բացի այդ՝ պարարտանյութեր, դեղեր... այնքան ծախսեր կան, որ չեմ էլ ուզում հաշվել։ Անցյալ տարի, օրինակ, մեկ հեկտար կարտոֆիլի սերմացուի համար վճարել եմ 5000 լարի, այդքան էլ ծախսել եմ աճեցնելու համար։ Անցյալ տարի լավ էր: Լավ գին ուներ, բայց անցյալ տարի ստիպված էի դեն նետել կարտոֆիլը։ Ո՞վ գիտի, թե ինչ կլինի այս տարի», - հարցնում է նա։
Ըստ ֆերմերների՝ 1 կգ կարտոֆիլ աճեցնելն արժե միջինը 50 թեթրի։ Ծախսը համեմատաբար քիչ կլինի, եթե գյուղացին ստիպված չլինի մեքենաներ վարձել հողը մշակելու համար: Տուրցխի բնակիչն ասում է, որ այս տարի կարտոֆիլի գինը կարող է էլ ավելի բարձր լինել։ Նման կանխատեսումներ են անում վառելիքի ռեկորդային բարձր գների պատճառով:
Կարտոֆիլ աճեցնելը բարդ է նույնիսկ նրանց համար, ովքեր ունեն իրենց սեփական տեխնիկան և մշակույթը ցանում են ավելի մեծ տարածքում։ Աշխատանքի մեծ մասը Մովսես Ավետիսյանն անում է սեփական տեխնիկայով, սակայն ասում է, որ չնայած դրան, ամեն տարի ավելի փոքր տարածքի վրա է ցանում կարտոֆիլ։ Որպես հիմնական պատճառ նա նշում է անկայուն գինը։
«Ոռոգման համակարգը թերի է, վառելիքը թանկ է, քիմիական նյութերն ու պարարտանյութն էլ թանկանում են: Ինքնարժեքը տարեցտարի ավելանում է։ Նույնիսկ 50/50-ի դեպքում, հնարավորություն չկա, որ շահույթ տեսնենք կարտոֆիլ աճեցնելուց: Նախանցյալ տարի, օրինակ, հազիվ 50 թեթրիով վաճառեցինք։ Շատերը նույնիսկ դեն նետեցին: Անցյալ տարի չստացվեց, լավ գին էր, բայց բնությունը մեզ խաբեց, ուշ աշնանը ցանողները տուժեցին, կարտոֆիլը սառեց»,- հիշում է Մովսեսը։
Մովսեսի կարծիքով, աշնանը ցածր գների դեպքում միակ լուծումը կարտոֆիլը մինչև գարուն պահելն է, բայց սա մեծ ռիսկ է այստեղի ֆերմերների համար։
«Երբ լավ գին չկա, միակ լուծումը բերքը պահելն է ու գարնանը սպասել թանկացմանը, բայց դա հեշտ չէ, առաջին հերթին, քանի որ ունես շատ ծախսեր, պետք է վճարես աշխատողներին, ունես բանկային պարտք, կարտոֆիլի հետ կապված այնքան ծախսեր կան, որ քեզ ոչ ոք չի վճարի մինչև գարուն, հետևաբար հաճախ այլ ելք չի լինում։ Բայց եթե անգամ պահես, հարմար պայմաններ չկան։ Եթե ցանկանում եք պահեստ, որտեղ ձեր կարտոֆիլը չի փչանա, դա մեծ գումար է պահանջում: Մեր պայմաններում պահեստավորված կարտոֆիլի 20-30 տոկոսը մինչեւ գարուն փչանում է, գումարած սրան, ոչ ոք չգիտի, թե գնային տարբերությունը որքան կլինի»։40-ամյա ֆերմերը դիտարկում է նաև գյուղում այլ մշակաբույսեր ցանելու հնարավորությունը, թեև ինքն էլ նշում է, որ ոռոգման համակարգի խափանման պայմաններում դա իմաստ չունի։ Արոտավայրերի և խոտհնձի դաշտերի սակավության պատճառով բնակչությունը չի կարողանում նույնիսկ շատ անասուն պահել, հետևաբար Ջավախքի գյուղերում արտագաղթի տեմպերը բարձր են։ Փակ տների թիվը ցույց է տալիս, որ բնակչությունը մեծ թվով լքում է գյուղերը։ Տեղացիների խոսքով, վերջին տարիներին տասնյակ ընտանիքներ են հեռացել գյուղից: Տուրցխի 500 տներից 300-ը փակ են:
Սամցխե-Ջավախքում կարտոֆիլի բերքահավաքը կատարվում է ուշ աշնանը, իսկ մյուս շրջաններում այդ աշխատանքներն արդեն ավարտված են։ Նախորդ տարիների օրինակներով այս ժամանակահատվածում շուկայում առկա է ապրանքի ավելցուկ, ինչն էլ պատճառ է դառնում կարտոֆիլի ցածր գնի։
Ըստ Eastfruit կազմակերպության վերլուծական ուսումնասիրությունների՝ հուլիսի վերջին շաբաթում Վրաստանում կարտոֆիլի գինը կտրուկ իջել է և հասել 0,60 լարիի նվազագույն նշագծին, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում կարտոֆիլի 1 կիլոգրամի գինը եղել է 1,30 լարի։ Ըստ գյուղատնտեսության մասնագետների՝ կարտոֆիլի գնի անկայունությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ ապրանքի ներմուծում-արտահանումով, որի վիճակագրությունը նույնպես մեզ անկայուն թվեր է ցույց տալիս։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի 5 ամսում (հունվար-մայիս) երկրից արտահանվել է 20047 տոննա (4698 մլն ԱՄՆ դոլար) կարտոֆիլ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 15091 տոննա (5163 մլն ԱՄՆ դոլար)։ Ինչպես երեւում է տվյալներից, այս տարի ապրանքի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2022 թվականի հինգ ամսում Վրաստանը գնել է 3109 տոննա (1881 մլն ԱՄՆ դոլար) ապրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 6524 տոննա (1425 մլն ԱՄՆ դոլար)։
Վիճակագրության համաձայն՝ կրկնակի կրճատված ներմուծումը Վրաստանի վրա ավելի թանկ արժեցավ, քան 2021 թվականի հինգ ամիսներին։
«Անցյալ տարի շատ մեծ քանակությամբ կարտոֆիլ է արտահանվել Ռուսաստան։ Գործնականում Քվեմո Քարթլիից և Շիդա Քարթլիից կարտոֆիլի 90%-ը արտահանվել է Ռուսաստան, մի փոքր նաև Ջավախքից, և այս ակտիվությունն ավարտվել է հոկտեմբերին, այս տարի գործնականում ռուսական շուկա չի երևում, հետևաբար մեզնից կարտոֆիլ չի արտահանվում»,- «9րդ ալիքին» պատմում է գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության ղեկավար Գուրամ Ջինճվելաձեն: Նա նշում է, որ այս պահին կարտոֆիլի մեծածախ գինը 30 թեթրի է, ինչը շատ ավելի ցածր է ինքնարժեքից։
«Այսօրվա գրանցված գինն էլ ավելի բարձր լինել չի կարող: Իսկ եթե դա իսկապես տեղի ունենա, հավանաբար սեպտեմբերի վերջին սոցիալական ցնցումներ կառաջացնի, քանի որ Սամցխե-Ջավախեթիի շատ ընտանիքների բարեկեցությունը կախված է կարտոֆիլի վաճառքից։ Պահպանմամբ - որոշակի քանակություն կպահեն, քանի որ մեր կարտոֆիլը քիչ թե շատ ավելի լավ է պահվում, ֆերմերները պահեստային տնտեսություններ ունեն և կամաց-կամաց կվաճառեն։ Խնդիրն այն է, որ մինչև գարուն թանկացում չի կանխատեսվում»,- ասում է Գուրամ Ջինճվելաձեն։
Նրա իսկ կանխատեսմամբ՝ եթե իրավիճակն այսպես զարգանա, ապա հաջորդ տարի գրեթե ոչ ոք կարտոֆիլ չի ցանի, և արդյունքում էլ ավելի անկայուն շուկա կունենանք։ Լուծումը նա տեսնում է պետության կողմից առավել արդյունավետ քայլեր ձեռնարկելու մեջ։
«Նման իրավիճակում, պետությունը նման ժամանակ պետք է փորձի գյուղացուն պաշտպանել ներկրվող ապրանքներից։ Լուծումը կայանում է նրանում, որ բերքը պետք է բազմազան լինի և հնարավոր լինի պահեստավորել, սակայն Վրաստանում ֆերմերներին չի տրվում հնարավորություն, բանկային վարկերի պատճառով, որոնք պետք է վճարեն աշնանը, իսկ նրանք պատրաստվում էին լուծել վարկային խնդիրները միայն կարտոֆիլի վաճառքից հետո: Թանկ աշխատուժը, պարարտանյութերի ու դեղերի, ինչպես նաև բենզինի աննկարագրելի թանկացումը գյուղացիներին կանգնեցրել է այնպիսի խնդիրների առաջ, որոնք թույլ են տալիս ունենալ վատագույն կանխատեսումներ։ Ակնկալվում է, որ գյուղացիների մեծ մասը ցածր գնի պատճառով չի հավաքի իր բերքը՝ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար»,-այսպիսին է Գուրամ Ջինճվելաձեի կանխատեսումը, եթե պահպանվի ներկայիս ցածր գինը։
Գյուղական զարգացման պետական գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախքում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմում է 23-25 տոննա հեկտարի դեպքում։ Գործակալության Սամցխե-Ջավախքի գրասենյակի մենեջեր Նանա Զուբաշվիլին ասում է, որ այս տարի տարածաշրջանում բարձր բերքատվություն է սպասվում։ Կարտոֆիլի գնի հետ կապված նա խոստումնալից կանխատեսում ունի.
«Հաշվի առնելով, որ շուկայում կարտոֆիլը բնութագրվում է փոփոխական բերքատվությամբ և, համապատասխանաբար, գներով, կարելի է ակնկալել նաև արժեքի աճ։ Սամցխե-Ջավախքում աճեցվող կարտոֆիլը բավականին մրցունակ է և պահանջված: Այս տարի շուկայում լավ բերք ենք ակնկալում։ Ֆերմերների համար այս տարվա մարտահրավերներից մեկը խոնավ կլիմայի պատճառով առաջացած հիվանդություններն էին։ Մենք ունենք այսպես կոչված Կլաստերային խումբ, որում համախմբված են կարտոֆիլի խոշոր արտադրողները։ Գործակալությունը շաբաթը երկու անգամ այցելում է մարզի գյուղեր։ Ըստ այդմ, մենք ֆերմերներին տեղեկատվություն ենք տրամադրում` սկսած հողի վերլուծությունից, բոլոր թունաքիմիկատների և թույների մասին, որոնք պետք է օգտագործվեն հիվանդությունների դեմ»,- ասում է Զուբաշվիլին։
Նրա տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են և կազմել 18875 հա, ինչը գրեթե 1000 հեկտարով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ վերջին 5 տարում Վրաստանում կարտոֆիլի ամենաբարձր միջին գինը գրանցվել է անցյալ տարի և կազմել է 0,75 թեթրի։ Ամենացածրը եղել է 2016 թվականին՝ 0,43 թեթրի: Ջավախքաբնակ ֆերմերներն ասում են, որ եթե պետությունը չվերահսկի երկիր կարտոֆիլի ներկրման գործընթացը և չուժեղացնի ֆերմերների համար ծրագրերը, ավելի ու ավելի շատ մարդիկ կհրաժարվեն հողը մշակելուց, և դա երկարաժամկետ հեռանկարում ավելի վատ արդյունքների կբերի: