Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում ուսումը կսկսվի սեպտեմբերի 12-ին
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան. Ուսումնական հաստատությունում ուսումը կսկսվի սեպտեմբերի 12-ից։ Երկուշաբթի օրվանից վարչակազմը առաջին կուրսեցիներին առաջարկում է մեկշաբաթյա ներածական ծրագիր։
Ուսուցումը կսկսվի լսարաններում, բոլոր ֆակուլտետների ուսանողների համար:
Պետության կողմից ֆինանսավորվող 290 տեղից 262-ը զբաղեցրել են առաջին կուրսեցիները։
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, բացառությամբ բիզնեսի կառավարման և իրավագիտության, բոլոր մասնագիտությունները ֆինանսավորվում են պետության կողմից:
1+4 ծրագրում ընդգրկվել է հայկական դպրոցի 51 շրջանավարտ։ Ռեկտորի խոսքով՝ այլ շրջաններից ուսանողների չգրանցվելու պատճառը հանրակացարանի բացակայությունն է: