Ռուսական ալիքների քարոզչությունը
Գյուղ Ճաճարաքում հիմա գարնանային աշխատանքներ են ընթանում: Առավոտից երեկո, գրելե բոլոր գյուղացիները հողագործությամբ են զբաղված:
Կանայք կանաչի, սոխ և սխտոր են ցանում, սածիլներ հանում, իսկ տղամարդիք հողն են մշակում կարտոֆիլ ցանելու համար:
Մելսիդա Ամբարյանը երեկոյան 4 կովերին էլ կթել է, կաթից պանիր հանեց և սրանով ավարտեց հոգնեցուցիպ օրվա աշխատանքը: Նրա ամուսինը սոխը մաքրեց, խոզերին կերակրեց և հիմա երկուսը միասին նստում են հեռուստացույց դիտելու:
«Նոր սահմանադրություն պետք է ընդունվի: Շատ փոփոխություններ կան, տեսնենք ինչ կլինի»,- ասում է Խաչատուր Ամբարյանը և հեռուստացույցը հայկական ալիքից դարձնում է ռուսական առաջին ալիքը:
«Քաղաքականությունը միշտ հետաքրքրում է, լրատվական թողարկումները կամ Ռուսաստանի, կամ Հայաստանի կամ էլ Վրաստանի մասին եմ դիտում»,- ընտանիքում 6 վրաց ալիքների հետ մեկտեղ, Հայաստանի և Ռուսաստանի հեռուստատեսային ալիքներն էլ են ցույց տալիս:Ամուսինները երկու հարևան պետությունների քաղաքական կյանքից լավ են հասկանում:
«Ռուսական ալիքները որ նայում եմ, այնտեղի մարդիք մեզ մոտ են: Երեկ Պուտինն էլ ելավ և ասեց. – Ես սիրում եմ Վրաստանի բնակչությանը, ուզում եմ միասին լինենք,խոսենք: Բարեկամությանս կեսը Ռուսաստանում են: Ո՞վ չի ուզում, որ լավ ապրենք: Գնանք-գանք: Կարևորը կառավարությունը հանձն առնի այս հարաբերությունները: Օկուպացիան հիշտ է, եղել է, բայց դա էլ կառավարությունների մեղքն է: Փոքր ազգ ենք և պետք է մտածենք, որ հեշտությամբ գնանք-գանք»,- ասում է Խաչատուր Ամբարյանը:
Սերիալների հետ, ռուսական և հայկական ալիքներով լրատվական թողարկումները նայում է նաև Մելսիդա Ամբարյանը: Տնային տնտեսուհին ասում է, որ հեռուստացույցի համար ազատ է միայն երեկոյան:
«Վրաստանում եմ ապրում և հետաքրքիր է ամեն ինչ, վրաց լրատվականներն եմ նայում հաճախ: Ռուսական և հայկական ալիքներով դիտում եմ միայն այն, ինչը լավ է՝ սերիալներ, նորություններ: Ռուսական առաջին ալիքում ասում են, որ ինչպես նախկինում, հիմա էլ ենք լավ ապրելու, միասին: Ցույց են տալիս, որ Ռուսաստանում մարդիք լավ են ապրում: Հայաստանում փոփոխություններ են, ասում են,- արտագաղթներ, հետ գնացե՛ք, նոր աշխատանքի վայրեր կլինի»,- ասում է Մելսիդա Ամբարյանը:
Ամբարյաններից բացի, Ճաճարաքում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը շատերն են հավատում: Գյուղում ասում են, որ «Հեռուստացույցն ապացուցում է»:
Միջազգային հարաբերությունների փորձագետներն ասում են, որ Ռուսաստանը տեղեկատվական ճակատամարտ է պատրաստում և հասարակության այս տրամադրվածությունը հենց սրա արդյունքն է:
«Կռիվը շարունակվում է և այս ճակատամարտը հաղթելու ենք: Երկրորդ մասում այդքան էլ թույլ պետություն չէ կանգնած»,- այսպես է սկսում բնակչության հետ հանդիպումը ռազմավարական կապի կենտրոնի տնօրենը: Գիորգի Մոլոդինը փորձում է, որ հասարակության հետ խոսի ժամանակակից տեղեկատվական մթնոլորտի մասին: Այն ուղերձների և նարատիվների մասին, որոնք տարածվում են լրատվամիջոցներով և խանգարում Վրաստանի արեւմտամետ ինտեգրումը: Ըստ փորձագետի, սխալ քարոզչական հաղորդագրություններ տարածվում են հատկապես մարզերում:
«Միակ ելքը առավելագույն հաղորդակցումն է բնակչության հետ, իշխանության աջակցությունը այս հարցում: Կարևորը ճշմարտության տարածումն է: Այս ճանապարհին Ռուսաստանի հաջողությունը հանգեցնում են այն տգեղ արժեքները, որոնք նա ունի: Մենք չենք կարող նմանվել այն պետությանը, որի համար մարդկանց իրավունքները արժեք չունեն: նմանատիպ մեթոդներով չպետք է պայքարենք»,- ասում է ռազմավարական կապի կենտրոնի տնօրեն՝ Գիորգի Մոլոդինը:
Վրաստանում հակաարևմտյան քարոզչության սպառնալիքները նվազեցնելու համար, «ՆԱՏՈ-ի և Եվրոմիության մասին տեղեկատվական կենտրոնը» սկսում է ծրագրի իրականացումը, որի բյուջեն կես միլիոն լարի է: Նրա նպատակն է բնակչությանը ճիշտ տեղեկատվության փոխանցել Վրաստանի եվրոպական եւ եվրա-ատլանտյան ինտեգրացիոն գործընթացների մասին: 18 ամիսների ընթացքում, միայն Սամցխե-Ջավախքի գյուղերի բնակիչների հետ մոտ 75 հանդիպում, իսկ ինքնակառավարության հետ քննարկումներ եւ սեմինարներ կանցկացվեն:
«Տեղեկատվական կենտրոնի նպատակն է՝ ձեռք բերել բնակչության գիտակցված աջակցությունը: Այս ծրագրով ուզում ենք, որ քարոզչությանը և կեղծ տեղեկություններին հակառակվենք ոչ թե քարոզչությամբ, այլ ճիշտ տեղեկությամբ: Պրոպագանդական գաղափարները նրա համար են, որ թերահավատություն առաջացնեն բնակչության մեջ և վտանգ ստեղծվի եվրոպական եւ եվրա-ատլանտյան ինտեգրացիոն գործընթացների համար»,- ասում է «ՆԱՏՈ-ի և Եվրոմիության մասին տեղեկատվական կենտրոնի» Սամցխե-Ջավախքի բաժնի ներկայացուցիչ՝ Թեոնա Զուրաբիշվիլին: