Հայաստանը պետք է ներողություն խնդրի իր կատարած բոլոր հանցագործությունների համար. Ալիև
Հայաստանը պետք է ներողություն խնդրի իր կատարած բոլոր հանցագործությունների համար,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից և կատարի միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունները։
Ալիևի խոսքով, Հայաստանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ գտնվելու վայրի մասին։
«Չնայած հակամարտությունն ավարտվել է, ցավոք սրտի, Հայաստանի երեսնամյա ռազմական ագրեսիայի ծանր հետևանքները շարունակվում են և մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար։ Հայաստանը մեր օկուպացված տարածքներում իրականացրել է էկոսպանություն, քաղաքասպանություն և մշակութային սպանություն՝ թունավորելով, աղտոտելով մեր հողերն ու գետերը, ոչնչացնելով մեր անտառները, ավերելով մեր քաղաքներն ու գյուղերը։
Կան բազմաթիվ ականներ, որոնք սպառնում են մարդկանց կյանքի իրավունքին և լուրջ վնաս են հասցնում շրջակա միջավայրին։ Միաժամանակ ոչնչացվեց մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը, որն ունի մարդկային նշանակություն, հողին հավասարվեցին մեր կրոնական ու մշակութային հուշարձանները»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանում հերոսացվել են պատերազմական հանցագործություններ կատարած մարդիկ։