Քաղաքականություն
Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Երազանքի» ոչ լեգիտիմ խորհրդարանին. Գախարիա
«Գախարիան Վրաստանի համար» առաջնորդ Գիորգի Գախարիան հայտարարում է, որ չի ճանաչելու հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները եւ լեգիտիմություն չի տա խորհրդարանին։
Միաժամանակ Գախարիան հայտարարում է, որ իր կուսակցությունը կմիանա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երեկ հայտարարած ակցիային։
«Բողոքի ակցիան նույնպես շատ կարևոր է ամեն ինչ համախմբելու համար, և մենք կլինենք այնտեղ, որտեղ մեր ընտրողներն են, ինչպես նախկինում էինք։ Նաեւ մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Երազանքի» ոչ լեգիտիմ խորհրդարանին։ կետ»,- ասել է Գախարիան։
Տարածեք :