Հիմա պետք է ճնշում գործադրել՝ Սաակաշվիլի
Մենք անընդհատ կրկնում ենք, որ նստում ենք օրենքի սահմաններում։ Ո՞ր օրենքի, որն այլևս գոյություն չունի՞: Պետք է դադարենք խաղալ բալետի պարուհիների։ Հիմա մեզ անհրաժեշտ է հաստատակամություն, ճնշում,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ դատավարությանը հեռավար մասնակցության ժամանակ:
Սաակաշվիլիի խոսքով, այս իշխանությունը լիովին ոչ լեգիտիմ է։
«Այժմ մեր և մեր ազատության, մեր և մեր փրկության միջև կան 4000 ռոբոկոպներ և հատուկջոկատայիններ: Ժողովուրդ, եկեք գիտակցենք, որ մեր ու մեր ապագայի միջև 4000 ռոբոկոպ կա, մենք թվաքանակով ավելի շատ ենք: Դրա համար մենք պետք է դադարենք խաղալ բալետի պարուհիների։ Մենք անընդհատ կրկնում ենք, որ նստում ենք օրենքի սահմաններում։ Ո՞ր օրենքի, որն այլևս գոյություն չունի՞: Ո՞ր սահմանադրության շրջանակներում, որից վաղուց են դուրս եկե՞լ։ Ո՞ր կառավարության մասին է խոսքը, ինչպե՞ս կարող է կառավարություն լինել ընտրություններում պարտվածը։ Դա բացարձակապես ոչ լեգիտիմ է, դա իշխանություն չէ, դա ինքնակոչ կառավարություն է։ Հիմա պետք է ուժեղ լինել, ճնշում գործադրել, քանի որ այն մարդը, ով արել է այս ամենը, խլել է ձեր ձայները, ամեն ինչի ընդունակ է և յուրաքանչյուր կյանք վտանգի տակ է։ Հետևում, պատին կեղծված քվեաթերթիկներ են, հետևում իմ աղջկա՝ Ալիսայի գունեղ ապագայի նկարն է։ Այս ռոբոկոպները կանգնած են Ալիսայի և նրա ապագայի միջև: Ալիսային այս երկրում թույլ չի տալիս մնալ ինքնահռչակ մաֆիոզ կլանը, որն իրեն իշխանություն է հռչակում»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։