Լուրեր
Օրեկան 50 ջավախքցի գրանցվում է Հայաստան գնալու համար. Հունանյան
Նրանից հետո, երբ Վրաստան-Հայաստան սահմանի Նինոծմինդայի անցակետը բացվեց Վրաստանի բոլոր քաղաքացիների համար, մունիցիպալիտետների քաղաքապետարաններում օրեկան միջինը 50 ցանկացող է գրանցվում: Ըստ Ախալքալաքի քաղաքապետի՝ երկու շաբաթվա ընթացքում, նրանց մոտ գրանցվել է շուրջ 522 քաղաքացի:
«Գրանցումը սկսվել է մոտ 10 օր առաջ և նրանց քանակն աստիճանաբար մեծանում է: Օրեկան մոտ 50 մարդ է գրանցվում: Երբեմն նրանց թիվը հասնում է նաև 70-ի»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարում է Ախալքալաքի քաղաքապետ՝ Յուրի Հունանյանը:
Յուրի Հունանյանը համարում է, որ Հայաստան գնացողների թիվը գարնանը էլ ավելի կավելանա:
Քաղաքացին կարող է Հայաստան գնալ երեք նպատակներով ՝ սովորելու, աշխատելու և բուժում ստանալու համար:
Սահմանն անցնել ցանկացողների գրանցումը կիրականացվի քաղաքապետարանի դահլիճներում փետրվարի 7-ից:
Նշենք, որ մինչ սահմանային անցակետը կբացվեր, տեղացիները մի քանի անգամ բողոքի ցույց էին կազմակերպել:
გააზიარეთ :