«Ճիշտ որոշում է, պատվաստվողներին 200 լարի տրամադրելը»,- Բեսիկ Ամիրանաշվիլի
14:09 / 22.11.2021
Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում, պատվաստումների խրախուսման ծրագրի շրջանակներում, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են քարոզարշավին:
Միջոցառմանը ներկա էին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն, կենտրոնի գլխավոր համաճարակաբան Խաթունա Զախաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։ Միջոցառմանը ներկա էր նաև, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր, Սամվել Մանուկյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր։
Պատվաստման գործընթացում ներգրավվողների թվում էին հիմնականում 60 տարեկանից բարձր անձինք: Ըստ նահանգապետի, այս հարցում զգալի փոփոխություններ կան 200 լարի հավելավճարի շնորհիվ։
«Սամցխե-Ջավախքում պատվաստվման շատ ցածր մակարդակ էր, իսկ այսօր, ի զարմանս ինձ, բնակչությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց, սա լավ անցկացված քարոզարշավի արդյունքն է: Շատ կարեւոր է 200 լարի խրախուսական ծրագրի վերաբերյալ Համակարգող խորհրդի որոշումը։ Պետք է պատվաստվենք, որպեսզի կարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին»,- ասում է Սամցխե-Ջավախքի նահանգապետ՝ Բեսիկ Ամիրանաշվիլին։
Խրախուսական ակցիայի շրջանակներում ընդհանուր առմամբ պատվաստվել է 95 մարդ։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.