Համաճարակային իրավիճակի պատճառով հիվանդանոցում ազատ տեղ չկա. «Իմեդի»
Սամցխե-Ջավախքի «Կովիդ» կլինիկաներում, ելնելով համաճարակաբանական բարդ իրավիճակից, ազատ մահճակալներ չկան՝ ոչ վերակենդանացման, ոչ էլ այլ բաժանմունքներում։ «Իմեդի» կլինիկայի կլինիկական մենեջերի խոսքով՝ Covid-ի նոր դեպքերը նախորդներից ավելի ծանր և անկանխատեսելի են: Բացառությամբ պատվաստված հիվանդների։
«Պատվաստված անձանց վարակվելու դեպքում, պացիենտի առողջական վիճակը մնում է կայուն և չի բարդանում»,- նշում է Մզիա Կակոշվիլին:
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 46 նոր դեպք: