Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում մեկօրյա հրադադարի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում մեկօրյա հրադադարի մասին։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հրադադարի ռեժիմը կգործի հունվարի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին և կտևի մինչև հունվարի 7-ը ժամը 24:00-ն։
Մինչ այդ, «Սուրբ Ծննդյան» զինադադար հայտարարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի պատրիարք Կիրիլը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում Կիրիլի նախաձեռնությունն անվանել են «ցինիկ ծուղակ»։