Ովքե՞ր կստանան ֆինանսական օգնություն Ախալցիխեում նորածինների համար
Ախալցիխեի քաղաքապետարանը նորածինների ընտանիքների համար հայտարարություն է հրապարակում:
«Ախալցիխեի քաղաքապետարանի տարածքում հաշվառված/ժամանակավորապես գրանցված, 2023 թվականին ծնված յուրաքանչյուր նորածնի համար կտրվի միանվագ դրամական օգնություն, եթե նորածնի ծնողներից գոնե մեկը հաշվառված է Ախալցիխեի քաղաքապետարանի տարածքում։
Դրամական օգնությունը տրամադրվում է հետևյալ չափերով.
ա) առաջին նորածնի համար՝ 250 լարի;
բ) երկրորդ նորածնի համար` 300 լարի;
գ) երրորդ նորածնի համար` 350 լարի;
դ) չորրորդ նորածնի համար` 400 լարի;
ե) հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ նորածնի համար 150 լարի կավելացվի նախորդ նորածնի օգնության համար նախատեսված գումարին.
Երկվորյակների ծննդյան դեպքում ընտանիքին տրվում է դրամական օգնություն հետևյալ չափերով.
ա) եթե երկվորյակներ են առաջին և երկրորդ երեխաները՝ 650 լարի.
բ) եթե երկվորյակները երկրորդ և երրորդ երեխաներն են՝ 750 լարի.
գ) եթե երկվորյակները երրորդ և չորրորդ, կամ հաջորդ երեխաներն են՝ 850 լարի.
դ) երեք և ավելի երկվորյակների դեպքում՝ 1550 լարի.
Ներկայացվող փաստաթղթեր.
ա) ծնողներից մեկի գրավոր հայտարարությունը.
բ) ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
գ) նորածնի ծննդյան վկայականի պատճենը.
դ) նորածնի հաշվառման վայրը հաստատող փաստաթուղթ.
ե) բոլոր երեխաների ծննդյան վկայականի պատճենը (երկրորդ, երրորդ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ).
զ) ծնողներից մեկի բանկային հաշվի տվյալները.
Փոխհատուցումը կիրականացվի անկանխիկ վճարման տեսքով ներկայացված բանկային հաշվին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։