Վրաստանում թոշակառուների մասնաբաժինը բնակչության ընդհանուր թվաքանակում շարունակում է աճել։ Սոցիալական ծառայության գործակալության 2024 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ երկրում կա 864,312 թոշակառու, ինչը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 23.4%-ը։
Վերջին հինգ տարիների ընթացքում թոշակառուների թիվն ավելացել է 10.2%-ով։ Օրինակ՝
2020թ. – 783,705 (21%)
2021թ. – 793,751 (21.2%)
2022թ. – 808,326 (21.9%)
2023թ. – 838,097 (22.4%)Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով՝ երկրի բնակչությունը 2024 թվականին կազմում է 3.694 միլիոն։ Մասնագետները մտահոգված են, որ թոշակառուների բարձր մասնաբաժինը վկայում է երկրի բնակչության արագ ծերացման մասին, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։ Առանց ծնելիության մակարդակի աճի, թոշակառուների բաժինը կարող է 10 տարում հասնել 28%-ի։