Զուրաբիշվիլին հոգեկան ծանր վիճակում է. վարչապետ
Սալոմե Զուրաբիշվիլին ծանր հոգեկան վիճակ ունի, նրան բառացիորեն երկու ուրբաթ է մնացել, ուղիղ երկու շաբաթից կկայանա Վրաստանի նախագահի երդմնակալությունը, և Սալոմե Զուրաբիշվիլին պետք է լքի իր պաշտոնը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ գործակալների ճակատագիրը ողբերգական է, և դրա օրինակն են վրացի շատ քաղաքական գործիչներ։
«Ելնելով նրանից, որ մենք պետք է հակադրվեինք Սալոմե Զուրաբիշվիլիին, հնչեցին տարբեր տեսակի հայտարարություններ, օբյեկտիվ գնահատականներ նրա վերաբերյալ։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի բան ասել այլ կերպ. սա ուղղակի ողբերգական անհատ է, նա ծառայեց արտաքին ուժերին տարիներ առաջ և հիմա երկրորդ անգամ, և ցանկացած գործակալի ճակատագիրը բացարձակապես ողբերգական է: Համապատասխանաբար, մենք կարող ենք ցավակցել այս մարդուն, և կա մի կարևոր բան, որ բոլորը պետք է հաշվի առնեն, յուրաքանչյուրը, ով կարող է գոնե տեսականորեն մտածել նման աշխատանքի անցնելու մասին, որ գործակալների վերջը միշտ շատ վատն է, դա ցույց տվեց շատ վրացի քաղաքական գործիչների օրինակը: Դուք կարող եք տեսնել, թե որտեղ են Գախարիան, Չուգոշվիլին և մյուսները, և հիմա նույն ճանապարհն է բռնել Սալոմե Զուրաբիշվիլին։ Նման մարդկանց կյանքն ու ճակատագիրը ողբերգական է։ Ուստի հիմա, երբ նա վերջնականապես լքի իր պաշտոնը, մնում է միայն մեր ցավակցությունը հայտնել նրա նկատմամբ»,- ասել է վարչապետը։